00:00:00

Սերենա Ուիլյամսը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ` հաղթելով Պլիշկովային

02:27, 06 սեպտեմբեր 2018 Սպորտ

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Ուիլյամսը երկու սեթում հաղթել է մրցաշարի ութերորդ ռակետ, չեխ Կարոլինա Պլիշկովային 6:4, 6:3 հաշիվներով:
Խաղը 1 ժամ 25 րոպե է տևել: Ուիլյամսը 5 կրկնակի սխալ է թույլ տվել և 7 բրեյք-փոինթներից իրացրել է 4-ը:
Պլիշկովայի ակտիվում 3 էյս և 2 բրեյք կա:
Եզրափակիչ դուրս գալու համար Ուիլյամսը կմրցի Անաստասիա Սևաստովայի հետ (Լատվիա), ով քառորդ եզրափակչում երկու սեթում հաղթել է ամերիկուհի Սլոան Սթիվենսին 6:2, 6:3 հաշիվներով:
Հիշեցնենք` US Open-ը «Մեծ սաղավարտի»` մրցաշրջանի վերջին մրցաշարն է: Կանանց մենապայքարի եզրափակիչը կկայանա շաբաթ ` սեպտեմբերի 8-ին, Նյու-Յորքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր