00:00:00

Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով հանդիպել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացուցիչները

00:51, 06 սեպտեմբեր 2018

Այսօր Ռազմավարական Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում: Հանդիպումը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով: Ներկա էին «Լույս» դաշինքի, «Օրինաց Երկիր», «Հայք», «Ժողովրդական Ուղի» եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությանների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Նոր Հայաստանի ոգուն հարիր է, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն դրական լիցքով՝ սիրո եւ համերաշխության հեղափոխության իդեալներին համահունչ: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի մրցապայքարին մասնակցող ուժերը խոսեն իրար հետ, քննարկեն եւ համաձայնության գան: Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին եւ բարձր գնահատեցին «Ժառանգության» այս նախաձեռնությունը: Նրանք համակարծիք էին ընտրությունները հավասարության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության մթնոլորտում անցկացնելու հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր