00:00:00

Դավիթ Տոնոյանին ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ է շնորհվել

00:12, 06 սեպտեմբեր 2018

ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ է շնորհվել: Դավիթ Տոնոյանը պարգեւատրվել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ ԱԻ ոլորտում մեծ ներդրում ունենալու, 2017 թվականի անտառային հրդեհների մարման աշխատանքերը համակարգելու և հմտորեն ղեկավարելու, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ՌԴ հետ պատշաճ մակարդակով համագործակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ պարգեւատրվել են նաեւ համակարգի մի շարք աշխատակիցներ: Մասնավորապես, երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ինչպես նաև ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալ շնորհվել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ԱԻՆ միջև համագորակցության ամրապնդման համար ու ՀՀ ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ ՃԿԿ պետ – վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը: Պատվոգրեր են ստացել ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ պետ, փ/ծ մայոր Հ. Նաղդալյանը, ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանը և աշխատակազմի առաջին բաժնի պետ Ա. Դարբինյանը: Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի հրամանով ՀՀ ԱԻՆ ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերոց կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով: Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ ԱԻ նախարարի հրամանով «Կանխարգելում, օգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալներով պարգևարտվել են ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների (ԱՀ ԱԻ) պետական ծառայության մի շարք ստորաբաժանումների սպաների մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ շնորհվել են մեդալներ: Փրկարարներին մեդալները հանձնել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Նախարար Հ.Ռոստոմյանի հրամանով՝ ՀՀ ԱԻՆ «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով պարգևատրվել է ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկի հրշեջ-փրկարար, փ/ծ ենթասպա Գևորգ Ղազարյանը: «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության ՓՈՒ վարչության ԱԱՀՍ 4-րդ օպերատիվ խմբի 2-րդ ջոկի փրկարար, փ/ծ ենթասպա Ռաֆայել Գաբրիելյանը և ԱՀ ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի ՀՓՄ 4-րդ պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Հայրապետ Շահրամանյանը: Նախարարի այլ հրամանով ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ է շնորհվել ԱՀ ԱԻ պետական ծառայության ՔՊ և ԱՀՎ շտաբի Պ և Պ բաժնի փրկարարական ծառայության գծով սպա, փ/ծ կապիտան Միքայել Ներսիսյանին և ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարկան մասի 1-ին պահակախմբի հրշեջ-փրկարարական ջոկի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր