00:00:00

Դեսպան Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարին

22:44, 05 սեպտեմբեր 2018

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք իրադարձություններին՝ նախագահ Մակրոնի՝ Հայաստան պետական այցին, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական ընթացքին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր