00:00:00

Քոչարյանի անձնագրերը պահելու համար փաստաբանները դատի կտան որոշ պաշտոնյաների

18:39, 05 սեպտեմբեր 2018

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ անօրինական է, երբ վարույթ իրականացնող մարմինն իր մոտ է պահում Քոչարյանի անձնագրերը: Այսօր հրավիրած ասուլիսում նա ասաց, որ այս հարցով որոշ պաշտոնատար անձինք ընդհուպ քրեական պատժի պետք է ենթարկվեն: «Անկախ նրանից, քրեական հետապնդումը կդադարեցվեր, թե չէ, նույնիսկ եթե մենք ընդունեինք, որ հետապնդումը լրիվ իրավաչափ է և մեղադրյալի կարգավիճակում գտնվելու փաստը իրավաչափ է, նույնիսկ այդ դեպքում, քանի որ չկա խափանման միջոց, անձը հաստատող փաստաթուղթը չի կարող պահվել վարույթն իրականացնող մարմնի մոտ: Իսկ դա պահելը ուղղակի օրենքի խախտում է, ինչը պետք է առաջացնի հետևանքներ: Մենք կքննարկենք նաև որոշ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասաց Խուդոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր