00:00:00

Շիրակում կմեկնարկի կաթնարտադրության ոլորտի բարելավմանն ուղղված «Հանրօգուտ ներդրումներ» փորձնական ծրագիրը

18:02, 05 սեպտեմբեր 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպականհարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Ծրագրիիրականացման արդյունքում շահագրգիռ  ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է կաթի արտադրողականության ավելացումև կաթի որակի բարձրացում:

Ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով կսահմանվեն հատուկ չափորոշիչներ, որոնցով հետագայում կառաջնորդվենծրագրի շահառուները:

Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նմանատիպ ծրագիր նախաձեռնելու մտահղացումնառաջացել է դեռևս որպես Շիրակի մարզպետ նրա պաշտոնավարման ժամանակ: Նշելով, որ բարեհաջող ընթացքի պարագայումպիլոտային այս ծրագրի շրջանակները կընդլայնվեն` ՀՀ գյուղատնտեսության նախարարը միաժամանակ ընդգծել էպատրաստակամությունը սերտորեն համագործակցել և աջակցել ծրագրի պատասխանատուներին:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ ծրագրի մշակման ընթացքում նախատեսվում են խորհրդատվություններնաև այլ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների  ներկայացուցիչների հետ:

Հյուրերը նաև շեշտել են, որ Շիրակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» նախաձեռնությունը կլինի առաջինըտարածաշրջանում:

Հանդիպման ընթացքում քննարվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական մեխանիզմների կիրառմանը, այլ դոնոր կազմակերպությունների ներգրավմանը, ծրագրի շահառուների ընտրությանը, չափորոշիչների մշակմանը վերաբերող և միշարք այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր