00:00:00

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

17:50, 05 սեպտեմբեր 2018 Սպորտ

Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը: Ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ,- հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Հարևան երկրում ձյուդոյի տարվա կարևորագույն ստուգատեսն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը: Բաքվում կայացած դեռևս միակ մարզական իրադարձությունը, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է, եղել են 2016 թվականի Եվրոպական խաղերը: Ամբողջ ընթացքում մրցավարությունը հայ մարզիկների նկատմամբ գործել է անարդարացի: Արդյունքում ունեցել ենք մեկ արծաթե մեդալ. այն նվաճել է Միհրան Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր