00:00:00

Օգոստոսին «Զվարթնոցում» ուղեւորահոսքը ռեկորդային է եղել. օդանավակայաններում գրանցվել է 18.5 տոկոս աճ

15:21, 05 սեպտեմբեր 2018

2018թ. օգոստոսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղեւոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղեւոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղեւորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329  665 ուղեւոր: Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղեւոր: Ի դեպ, «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր