00:00:00

ԱՆ պարզաբանումը` դասամիջոցների տևողության հետ կապված

15:12, 05 սեպտեմբեր 2018

Արձագանքելով դասամիջոցների տևողությանն առնչվող որոշ մտահոգությունների` ներկայացված դպրոցականների ծնողների կողմից, առողջապահության նախարարությունը պարզաբանում է` դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց` 20-ական րոպեով: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո: Դասամիջոցների տևողությունը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. համապատասխան հրամանով, որում հստակ սահմանված են կրթական գործընթացին ներկայացվող պահանջները: Վերջիններս վերաբերում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատություններին` անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից: Դասամիջոցների տևողությունը սահմանվել է` հաշվի առնելով դասերի արանքում երեխաների դադար առնելու, դասապրոցեսից հետո լիցքաթափվելու, անհրաժեշտության դեպքում դասարանից դասարան տեղափոխվելու, սնվելու և այլ կարիքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր