00:00:00

Փաշինյանի պայմանը՝ Տիգրան Մուկուչյանին. ԿԸՀ-ն ընդունո՞ւմ է, որ նախկինում ընտրակաշառք է բաժանվել. «Փաստ»

13:42, 05 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: Եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին: Հակառակ պարագայում վերջինս հրաժարական կներկայացնի: Ու չնայած տարածքային հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ–ականները, այս օրերին Մուկուչյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իրեն «պադվադիտ» չանեն: Հետաքրքիր է նաև ԿԸՀ կայքում տեղադրված սոցիալական գովազդը՝ «Իմ ձայնը չի վաճառվում: Ոչ ընտրակաշառքին»: Մեղմ ասած՝ տարօրինակ է նման բովանդակությամբ գովազդ տեսնել հենց ԿԸՀ կայքում: Այսինքն, ԿԸՀ–ն հաստատում է, որ նախկինում այդպե՞ս է եղել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր