00:00:00

Նիկոլ Փաշինյանի հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Շարմազանով

03:33, 05 սեպտեմբեր 2018

[caption id="attachment_67006" align="alignleft" width="300"] Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference[/caption] ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա պատասխանը կարող է լավ ազդեցություն չունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Բազմաթիվ անգամներ կառավարության ու Փաշինյանի ուշադրությունը հրավիրել ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունների վրա, բայց կառավարության մեր գործընկերներն ու ինքը՝ Փաշինյանը, մի կողմ դնելով այդ ամենը, շարունակում են սրամտություններ անել։ Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի հումորային սրամտությունները լավ չեն ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Է.Շարմազանովը։ Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է, ասել էր. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»: Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ «ժամանակն է, որ վարչապետը լրջանա, ոչ թե հումորային հայտարարություններ անի, որ լայքեր հավաքեն»: «Առաջին անգամ Լավրովի մտահոգությանն ի պատասխան՝ Տավուշում հայտարարվեց՝ թող ադապտացվեն, և մենք տեսանք այդ ադապտացման գինը կամ դեռ կարող է շատ տեսնենք։ Պարոն Փաշինյան, սա КВН չէ, սա հայ-ռուսական լուրջ հարաբերություններ են ու ես չեմ կարծում, որ դաշնակից երկրին պետք է հումորային ոճով պատասխանել: Հասկացանք, որ ձեր շրջապատում КВН-շիկներն ու դերասանները շատ են, բայց դուրս եկեք ծաղրածուի իմիջից, սա լուրջ քաղաքականություն է»,- ասաց նա։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Լրջացեք, պարոն Փաշինյան, հումորները կարող եք անել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին։ Դուք այլևս ընդդիմադիր պատգամավոր չեք, որ ձեր խոսքը հետևանք չունենա, ձեր ցանկացած խոսք կարող է և լավ , և վատ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա», - նշեց Շարմազանովը։ «Ինչքան էլ Փաշինյանը միտինգում կոկորդ ճղի ու ասի, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են, մենք տեսնում ենք, թե ինչպիսին են։  Ես չեմ հիշում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հումորով վերաբերվեն նման հայտարարություններին: Դու КВН-շիկ չես, դու ՀՀ թիվ մեկ պաշտոնյան ես։ Կարծում եմ, որ լրջանալու պահն է ու վարչապետին կոչ եմ անում վերադառնալ լուրջ քաղաքական դաշտ», - ընդգծեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Aysor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր