00:00:00

Խաղողագործները փակել են Երասխ- Երևան ճանապարհը

01:27, 05 սեպտեմբեր 2018

Արարատի մարզի խաղողագործները այսօր վաղ առավոտից փակել են միջպետական ճանապարհն ու իրականացնում են  բողոքի ակցիա։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից  Հարութ Ավետիսյանը։ Նա նշեց, որ փակվել է Երասխից դեպի շրջակա բնակավայրեր ու Արցախ տանող հիմնական ճանապարհը։ «Բողոքում ենք, որ խաղողի գները բարձրացնեն։ Հիմա ցանկանում են մթերել 140 դրամով, բայց մենք չենք ցանկանում»,- ասաց ճանապարհը փակած խաղողագործը։ Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են վերանայել գները։ Որպես խաղողի մթերման գին գյուղաբնակները սահմանել են 180-200 դրամը, սակայն մթերողները հայտարարել են, որ նման գնով չեն պատրաստվում ընդունել խաղողը։ Հարցին, թե նախկինում որքան է առաջարկվել Ձեր կողմից, ասաց, որ 160-170 դրամ։ Նախկինում էլ գնի համար գյուղաբնակները բողոքել, սակայն անարդյունք։ Բողոքող գյուղացիների հետ այսօր հանդիպել է նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով տեղեկացրել է, որ մինչեւ երեկո կպատասխանեն խաղողագործների դժգոհություններին։ Գարիկ Սարգսյանը, սակայն այլեւս չի վերադարձել։  «Մենք էլ ճանապարհը փակել ենք, ոչ մեկը չի գալիս, ժողովուրդն էլ իրար է ուտում, վարորդների հետ ենք կռվում, ահավոր վիճակ է»,- ասաց Ավետիսյանը, հավելելով, որ ճանապարհի երթեւեկելի հատվածը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը լուծում չի ստացել։ Երասխ - Երևան մայրուղին, չնայած վարորդների, տեղի բնակիչների և ոստիկանների հորդորներին, ցուցարարները շարունակում են փակ պահել: Նրանք հայտարարում են, որ չեն բացի ճանապարհը, մինչև կառավարությունից տեղեկություն չստանան իրենց խնդրի լուծման մասին: Irakanum.am Լուսանկարը՝ արխիվային

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր