00:00:00

Մոուրինյուն մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

23:47, 04 սեպտեմբեր 2018 Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալում» աշխատանքի ընթացքում հարկերը չվճարելու համար դատապարտվել է: Ինչպես հայտնում է «El Mundo»-ն, հետաքննության արդյունքում պորտուգալացի մասնագետը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Նշվում է, որ Մոուրինյուի գործը փակվել է: Հիշեցնենք` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը մեղադրվում է 2011 և 2012 թվականներին իմիջային իրավունքներից ստացված եկամուտները օֆշորների օգնությամբ թաքցնելու մեջ: Մոուրինյուն իսպանական իշխանություններին չի վճարել 1,9 մլն եվրո, իսկ նրա ընդհանուր եկամուտն այդ ժամանակահատվածում կազմել է 3,3 մլն եվրո: Ավելի վաղ իսպանական հարկային ծառայությունների հետ նման խնդիրներ էին ունեցել որոշ ֆուտբոլիստներ, մանսավորապես Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Ֆաբիու Կոենտրաուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր