00:00:00

Մալիշկայի բնակիչը՝ ակցիաները հրահրելու լուրերի եւ գյուղապետի հայտարարության մասին (տեսանյութ)

22:14, 04 սեպտեմբեր 2018

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում շարունակվում են բողոքի ակցիաները եւ նստացույցն ընդդեմ՝ գործող գյուղապետ․ ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի։ Նշենք, որ մի քանի օր է գյուղաբնակները իրականացնում են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ, այդ կերպ փորձելով հեռացնել համայնքը 16 տարի ղեկավարած գյուղապետին։ Irakanum.am-ի հետ զրույցում Մալիշկա համայնքի բնակիչներից Խաժակ Սարգսյանը նշեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։ Սարգսյանը հերքեց տեղեկություններն այն մասին, որ գործող գյուղապետի դեմ իրականացվող բողոքի գործողությունները հրահրվում են ԲՀԿ-ի կողմից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վայոց Ձորի մարզպետը ԲՀԿ-ից է։ Ինչ վերաբերում է գյուղապետի այն հայտարությանը, թե հրաժարական կներկայացնի միայն այն դեպքում, երբ գյուղի բնակչության կեսից ավելին դա պահանջեն, ապա Մալիշկայի բնակիչն ասաց, որ նախ գյուղապետը սխալ թիվ է ներկայացրել։ Նշենք, որ Մհեր Մովսիսյանը, ով Մալիշկա համայնքը ղեկավարում է արդեն 16 տարի, հայտարարել էր, որ գյուղն ունի շուրջ վեց հազար բնակիչ։ Խաժակ Սարգսյանն ասում է, գյուղապետը իրական թվերին չի տիրապետում։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/1689341131175735/            

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր