00:00:00

Նաիրա Զոհրաբյանը՝ Մարությանի սկանդալային հայտարարության մասին (տեսանյութ)

20:56, 04 սեպտեմբեր 2018

Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավարար ձայներ չհավաքի Երեւանի քաղաքապետի թեկնածու ունենալու համար, ապա ԲՀԿ–ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կլինի ընտրված թեկնածուին առաջինը շնորհավորողը։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք գնում ենք երեւանցուն ներկայացնելու մեր ծրագիրը։ Ես հույս ունեմ, որ ավելի քան 20 տարի  անց մեր երկրում պիտի տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություն, որտեղ որեւէ վարչական ռեսուրս չի կիրառվելու»,–նշեց նա։ ԲՀԿ–ի քաղաքապետի թեկնածուն շեշտեց՝ եթե ազատ եւ արդար ընտրության արդյունքում երեւանցին նախապատվությունը տա որեւէ այլ թեկնածուի, ես այդ թեկնածուին առաջինը շնորհավորողը կլինեմ, անկախ նրանից, թե ով կլինի այդ թեկնածուն։ Նկատառմանը, որ նախորդ ընտրություններում ԲՀԿ–ի հետ է կապվել ընտրակաշառքների ու բարեգործության կիրառումը ձայներ հավաքելու համար, Զոհրաբյանը բացառեց, որ իրենց անվան հետ կարող են կապվել նման գործողություններ, նա շեշտեց, որ լիովին սատարում են  ազատ եւ արդար ընտրությունները, ավելին՝ սեպտեմբերի 6-ին իրենց ամբողջ խմբակցությունը կողմ է քվեարկելու Քրեական օրենսգրքի փոփոխություններին, որը խստացում է նախատեսում ընտրական կեղծարարության հետ կապված։ Նա նաեւ անդրադարձավ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի սկանդալային հայտարարությանը, նշելով, որ  անհրաժեշտ է ներողամիտ լինել։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/541715582949009/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր