00:00:00

ԲՀԿ-Քոչարյան համագործակցության հարց չի քննարկվում․ Ծառուկյան (տեսանյութ)

20:11, 04 սեպտեմբեր 2018

ԲՀԿ-Քոչարյան համագործակցության հարց չի քննարկվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց   ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Առօրյայում նման հարց չկա, չենք քննարկում»,- ասաց Ծառուկյանը եւ անպատասխան թողեց այն հարցը, թե՝ հնարավո՞ր է մի քանի ամիս անց համագործակցության եզրեր լինեն: ՀԺ-ի մյուս հարցին՝ ինչո՞ւ է ԲՀԿ-ն կապվում Ռոբերտ Քոչարյանի հետ եւ համարվում քոչարյանական ուժ, Ծառուկյանն արձագանքեց. «Ո՞վ կարող է ԲՀԿ-ն կապի Քոչարյանի հետ, ուզում եմ հասկանալ»,- նշեց նա: Գագիկ Ծառուկյանը նաեւ ասաց, որ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել ու չի զրուցել որեւէ թեմայի շուրջ: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/299072924211619/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր