Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ ոստիկանություն ևոստիկանության պետ Իգոր Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված պայմաններին ևգործունեությանը:
Պետական նախարարը ծանոթացել է անձնագրերի, վիզաների և նույնականացման քարտերի տրամադրման աշխատանքներին, զրուցելծառայողների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ: Ոլորտի պատասխանատուները Գ. Մարտիրոսյանին զեկուցել ենբարեփոխումների մասին: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներինմատուցվող ծառայությունների որակը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը: Պետնախարարը ողջունել է մեկպատուհանի սկզբունքով իրականացվող աշխատանքը՝ կարևորելով քաղաքացիների՝ արդյունավետ և թափանցիկ պայմաններովսպասարկման իրականացումը: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ հատկապես հանգստի շրջանում ցանկալի է սպասարկումն իրականացնելամենօրյա ռեժիմով, որպեսզի քաղաքացիների համար որևէ դժվարություն չստեղծվի:
Այցի ընթացքում Գ. Մարտիրոսյանը շրջայց է կատարել նաև ոստիկանության ծառայության այլ ստորաբաժանումներում, ծանոթացելկատարվող աշխատանքներին:
Շնորհակալություն հայտնելով այցի և ստեղծված սերտ փոխգործակցության համար՝ հանրապետության ոստիկանության պետ ԻգորԳրիգորյանը պետնախարարին հայտնել է, որ արված նկատառումներն անպայման հաշվի կառնվեն:
Այցի ավարտին պետնախարարը մեկ անգամ ևս կարևորել է ոստիկանության դերը հանրապետությունում հասարակական կարգիպահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղություններով: