00:00:00

Տիպարային, թե անհատական նախագծերով կառուցված դպրոցներ

19:40, 04 սեպտեմբեր 2018

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին, Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, ծրագրի համակարգողներ Վահրամ Ջալալյանին, ՄԱԶԾ ծրագրի համակարգող Լիլիթ Միդոյանին: Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումից մինչև բաց կառավարման համակարգ՝ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի տարբեր հարցեր: Սակայն առանցքային խնդիրը դպրոցաշինությունն էր: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվերի շրջանակներում իրականացված տիպարային դպրոցների նախագծի հիմնարար սկզբունքներից են կրթության նոր պահանջներին համապատասխանող տարածքների ապահովումը, ներառական պահանջների և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը, շենքի՝ նաև որպես համայնքային կենտրոն օգտագործման հնարավորությունը և այլն: Դմիտրի Մարիյասինը խոսեց նման նախագիծ կյանքի կոչելու հետ կապված որոշակի դժվարությունների մասին: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներն անդրադարձան ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, որի շրջանակներում նախատեսված 46 դպրոցներից ներկայում կառուցվում են 6-ը: Թեև այս ուսումնական հաստատությունները կառուցվում են անհատական նախագծերով, սակայն ձգտել են պահպանել սահմանված չափորոշիչները՝ չզիջելու համար տիպարային նախագծերին: «Քննարկված բոլոր նախաձեռնություններին պետք է նոր թափ հաղորդել»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը հավաստիացրեց, որ Կոմիտեն աջակցելու է ոչ միայն նոր դպրոցների կառուցման, այլև եղածների բարեկարգմանն ու վերանորոգմանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր