00:00:00

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ

18:47, 04 սեպտեմբեր 2018

«Խոր ցավով տեղեկացա պետական եւ հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության երեք գումարումների խորհրդարանների պատգամավոր Ջեմմա Անանյանի մահվան մասին: Շուրջ հինգ տասնամյակ նա իր կյանքը նվիրեց հայրենի Իջեւանի շենացմանն ու զարգացմանը, արդյունաբերական նոր կարողությունների գործարկմանը, ակտիվորեն մասնակցեց Հայաստանի պետական կյանքին: Որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի երիտասարդության գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նույն եռանդով մեծ ու շնորհակալ աշխատանք կատարեց այս ասպարեզներին վերաբերող օրենսդրական դաշտի մշակման ու կատարելագործման համար: Ղարաբաղյան շարժման ընթացքում եւս Ջեմմա Անանյանն առանձնացավ իր քաղաքացիական բարձր կեցվածքով եւ անընդհատ հակադրվելով միութենական իշխանություններին` հաստատակամորեն պաշտպանեց Հայաստանի ու հայության շահերը: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջեմմա Անանյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր