????????????????????????????????????[/caption]
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրինականության և իրավակարգի
ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում
երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել
է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով:
ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը
ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին և հանձնելով պարգևները՝
Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա
գործունեության ընթացքում կատարած օրինակելի, բարեխիղճ և պատվախնդիր
աշխատանքի, այդպիսով նաև պետականության ամրապնդման գործում ունեցած վաստակի
համար:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազների ավագ սերնդի կուտակած փորձը,
լավագույն արժեքները կարևոր նախադրյալ են ժամանակակից հասարակության
պահանջներին և ներկայիս մարտահրավերներին համահունչ դատախազության
ֆունկիցոնալ դերակատարության վերարժևորման համար: Համակարգի հետ շփումների
սերտացման, կուտակած փորձառությունը դատախազների նոր սերնդին փոխանցելու
գործուն կառուցակարգերի ստեղծման տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորեց
Դատախազության վերտերանների միության ստեղծումն ու ակտիվ գործունեությունը:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ միությունն ուրույն դերակատարություն է
ունեցել Դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումները
բարձր մակարդակով անցկացնելու աշխատանքներում, որոնց շնորհիվ հաջողվեց
Հայաստանի 100-ամյա դատախազությունն արժանապատիվ կերպով ներկայացնել
հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած
արտերկրյա պատվիրակություններին ու միջազգային գործընկերներին:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ վետերանները շեշտել են, որ
ուշադրությամբ հետևում են դատախազության ներկայիս գործունեությանը,
հանցավորության դեմ պայքարում, իրավակարգի ամրապնդման գործում ստանձնած
նշանակալի դերակատարմանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ուժերի
սահմաններում օժանդակելու համակարգին: