00:00:00

Փաշինյանն անդրադարձել է Քոչարյան-Պուտին հեռախոսազրույցին

17:00, 04 սեպտեմբեր 2018

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկելու են  հարաբերությունների ողջ ընթացքը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չկա, որ օրերս Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով, վարչապետը պատասխանեց․ «Ոչ, դա անձնական հարաբերությունների հարթակում էր: Հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին՝ կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է եւ պահպանում է՝ աշխարհի տարբեր երկրների նախկին եւ ներկա ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց Ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր