00:00:00

Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

16:47, 04 սեպտեմբեր 2018

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ  նախագահի պաշտոնում: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Վանեցյանը։ Նա նշել է, որ կկարողանա համատեղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ)  նախագահի պաշտոնը եւ իր աշխատանքը ԱԱԾ–ում։ Վանեցյանը նշել է, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները։ «Ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) աշխատանքները կտուժեն»,- ասել է նա: Նա նշեց, որ ունի ծրագիր, եւ այն ՀՖՖ նախագահի ընտրությունների օրը կներկայացնի։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր