00:00:00

Ուսումնական տարվա մեկնարկը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

20:38, 03 սեպտեմբեր 2018

Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մաղթելով արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատության սաներին հորդորել է  բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը: ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մոնթե Մելքոնյանանուն-ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել՝ մտապահելով վարժարանի կոչումն ու առաքելությունը: - Յուրաքանչյուր մոնթեական պետք է գիտակցի, որ այսուհետև անմասն չի մնալու Հայաստանի ապագայի կառուցման գործընթացից և ամեն քայլ պետք է լինի իր և մեր երկրի վաղվա օրվա մի մասնիկը,- նշել է Դավիթ Տոնոյանը: Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ռազմամարզական վարժարանի ղեկավար կազմը, ուսուցիչները և սաները: Կրթահամալիր ընդունված պատանիներին իր օրհնության խոսքն է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ներկաներին իրենց հայրենասիրական կատարումներով ողջունել են ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի զինծառայողները: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է վարժարանի անձնակազմի շարային երթով, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական զրույցը սաների հետ և շրջայցը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող դիլիջանյան կրթահամալիրի տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր