00:00:00

«Արսենալ»-ը՝ Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու հարցի մասին

20:27, 03 սեպտեմբեր 2018 Սպորտ

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ ֆուտբոլիստների անվտանգությունն առաջնահերթ է: Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում Արսենալը պետք է հանդիպի Ադրբեջանի «Ղարաբաղին», և հիմա քննարկվում է Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնել-չմեկնելու հարցը: Evening Standard-ի ներկայացրած հայտարարության մեջ ասված է. «Թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը մեզ համար միշտ էլ առաջնահերթ է եղել: Մենք կքննարկենք Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, կխոսենք ֆուտբոլիստի հետ, որից հետո վերջնական որոշում կկայացնենք»։ Ադրբեջանում «Ղարաբաղ»-ի ու «Արսենալ»-ի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր