00:00:00

«Ես էս ազգից գլուխ չեմ հանում». Արայիկ Հարությունյանը՝ Հայկ Մարությանի հայտարարության մասին

17:04, 03 սեպտեմբեր 2018

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր։ «Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սեւ ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են սեւ ու սպիտակ չլինի»,–կատակեց նա։ Հարցին, թե ծանո՞թ է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի «ստատուսին», որով նա արձագանքել է Մարությանի հայտարարությանը, նախարարը շեշտեց. «Ես Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու ժամանակ չունեմ»։ Արայիկ Հարությունյանը հավելեց, որ Հայկ Մարությանն արդեն իսկ պարզաբանում տվել է, «լրացուցիչ պարզաբանումների կարիք, իր կարծիքով, չկա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր