00:00:00

Առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 10,2 տոկոսով. Արծվիկ Մինասյան

16:47, 03 սեպտեմբեր 2018

2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 685 970 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 10,2 տոկոս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 610 900 մարդ, կամ աճը կազմել է 7 տոկոս. «Հայաստան ժամանած եւ մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 75 հազար մարդ: Նախորդ տարի այդ ցուցանիշը 52 հազար էր: Զբոսաշրջիկների 27,1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին (աճը կազմել է 14,7 տոկոս), 24 տոկոսը բաժին է ընկել ԵՄ երկրներին (աճը՝ 43,3 տոկոս) եւ 49,8 տոկոսը այլ երկրներին է բաժին ընկել: Զբոսաշրջիկների 52,5 տոկոսը Հայաստան է եկել հանգստի եւ ժամանցի նպատակով, 22,9 տոկոսը՝ գործնական նպատակով, 1,5 տոկոսը՝ բուժման նպատակով»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ ներքին զբոսաշրջության առումով 17,1 տոկոսով աճ է արձանագրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր