00:00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

14:33, 03 սեպտեմբեր 2018

Հայ ժողովրդի պաշտելի ու Աստծո ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետ պարոն Ն. Փաշինյանին քաղաքացի Արկադի Գալստյանից փաստացի բնակության, ծանուցման հասցեն և հեռախոսահամարը նշված է ՀՀ կառավարությանը հասցեագրված,սակայն  ՀՀ կառավարության գաղափարական աշխատակազմի կողմից այդպես էլ չընկալած մի քանի տասնյակ դիմումների վրա ԲԱՑ ՆԱՄԱԿ Մի քանի քաղաքացիներ արդեն բավականին երկար ժամանակ հեռախոսազանգերով, նամակներով անհանգստացնում են ինձ և պահանջում են, որ Ձեր կառավարության առաջ բարձրացնեմ իրենց աշխատանքի տեղավորելու հարցը, և ես հիմա կներկայացնեմ նրանց կենսագրություն բնութագրերը և մենք իրար հետ փորձենք որոշել, թե արդյոք նրանք արժանի չե՞ն ձեր կառավարությունում բարձր պաշտոններ ստանալ։ ԵՎ այսպես՝ նրանք ծնվել են բոլորովին վերջերս, կարելի է ասել ոչ ավել, քան մեկ ու կեսից երկու տասնամյակ առաջ, ստացել են փայլուն կրթություն՝ տարբեր երկրների անհայտ քոլեջներում, կամ Հայաստանի՝ վաղուց արդեն մոլերի, մարկետների ու բուտիկների վերածված համալսարաններում՝ ստանալով պետական կառավարմանը ոչ վերաբերելի «կրթություն», այնուհետև գույնզգույն գիտական և այլ կոչումներ։ Աշխատանքի են անցել իրենց իսկ կողմից հիմնած հիմնարկ ձեռնարկություններում և այլ ձեռնարկություններում ու հիմնարկներում։ Կազմակերպել են հանրային շինծու անհնազանդություններ, իրենց վրա կրել են անվնաս գրությամբ շապիկ-պաստառներ, իսկ բախումների ժամանակ անհետացել են, կարծես այդտեղ չեն են եղել։ Բոլորովին վերջերս իրենց մասնակցությունն են ունեցել «մետաքսյա, ոչ բռնի, ոչ էլ բաց թող»  իշխանության աղմկոտ փոխանցմանը, որտեղ ստանձնել են զուռնա փչողների, ազդանշան ու այլ ձայներ արձակողների դերակատարումը՝ իրենց գլխին կրելով Ձեր՝ այն ժամանակ միակ վարչապետացուի հերոսացած դիմանկարն ու «դուխով, սոխով, պղպեղով և մայոնեզով» գրառումը, որը նրանց ուժ է տվել հրապարակում բղավելու նախապես մշակված «Սերժիկ հեռացիր» նախնական կարգախոսը, որին անմիջապես փոխարինել է «Նկոլ վարչապետ» հիմնական կարգախոսը, որը բնազդաբար կրկնել է տարիներ շարունակ խաբված ու էլի խաբվելու պատրաստ եղեռնից մազապուրց եղած, բայց և այնպես որևէ առումով մինչ օրս դասեր չքաղած ստրկամիտ հայ ժողովուրդը։ Վերջում հավելեմ, որ նրանք հիմնականում խուսափել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությանը մասնակցելուց, այսինքն չեն ծառայել ազգային բանակում ու գրեթե բոլորն այժմ ունեն առնվազն 40 օրվա չսափրած, կամ մասնակի սափրված անլվա մորուքներ և որ ամենակարևորն է հանրապետական կուսակցությանը բնորոշ բացարձակ ու բացահայտ հանցավոր անտարբերություն հանդեպ քաղաքացիների խախտված իրավունքները, քանի որ չունեն տարրական իրավական գիտելիքներ՝ գիտակցելու իրենց պաշտոնեկան պարտականությունների չկատարման, կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում հանրության շրջանում ձևավորվող անցանկալի ու ցավոտ դառն ապտակի հետևանքները։ Կրկին խորը ափսոսանքով՝ Ա. Գալստյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր