00:00:00

Հրաժարական չեն ներկայացնի․ Մալիշկայի գյուղապետը՝ Արսենյանի հետ ընտրակաշառք բաժանելու, չարաշահումների մասին (տեսանյութ)

14:25, 03 սեպտեմբեր 2018

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Այս մասին, քիչ առաջ համայնքում բողոքող դժգոհող գյուղացիների հետ հանդիպումից հետո, պատասխանելով Irakanum.am-ի հարցին, թե գյուղացիները պահանջում են Ձեր հրաժարականը, չե՞ք պատրաստվում հրաժարական ներկայացնել, ասաց գործող գյուղապետը։ Գյուղապետից հետաքրքրվել ենք, թե ինչ գործողություններ է կատարել գյուղի համար անցնող 16 տարիների ընթացքում, եւ արդյո՞ք ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի տված ընտրակաշառքը բաժանել է գյուղացիներին։ Նշենք, որ գյուղապետին հավաքվածները հեռացրեցին՝ վանկարկելով Մհեր հեռացիր։ Այս պահին գյուղապետարանի շենքի դիմաց է նաեւ Վայոց Ձորի մարզի ոստիկանության պետը։ Մհեր Մովսիսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջարկվող տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2176668179329308/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր