00:00:00

Վայոց Ձորի մարզպետը՝ ՀՀԿ-ական գյուղապետի հրաժարականի մասին (տեսանյութ)

14:06, 03 սեպտեմբեր 2018

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիան ըննդեմ՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ գյուղի բնակիչները դեռ երեկվանից փակել են գյուղապետարանի մուտքը, տեղադրել՝ վրան։ Քիչ առաջ բողոքող գյուղացիների հետ հանդիպման եկավ Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը։ Վերջինս կոչ արեց բնակիչներին բացել գյուղապետարանի շենքի դուռը, սակայն ստացավ բացասական պատասխան։ Գյուղապետարանի շենքի մոտ էր նաեւ գործող գյուղապետ Մհեր Մովսիսյանը։ Նա եւ մարզպետը մի քանի րոպե առանձնազրույց ունեցան։ Մալիշկայի բնակիչները հայտարարեցին, որ կսպասեն մինչեւ ժամը 12:00, եւ եթե մինչ այդ գյուղապետը հրաժարական չներկայացնի, կանցնեն կտրուկ գործողությունների։ Ներկայացնում ենք նաեւ Վայոց Ձորի մարզպետի հարցազրույցը լրագրողների հետ։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2619056878320038/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր