00:00:00

Լավ կլինի կառավարությունը վերջապես կենտրոնանա բուն պարտականությունների կատարմանը. Աշոտյան

13:31, 03 սեպտեմբեր 2018

«Ուզում եք երկար մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։ Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավեր մարդկանց կյանքը, ամրապնդեր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարեր արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացներ ժողովրդավարությունը։ ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր