00:00:00

Հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով․ վարչապետ

02:31, 03 սեպտեմբեր 2018

Հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մտադիր եմ օրենքով չարգելված ձևերով մասնակցել Երևանի ավագանու քարոզարշավին: Մենք կհանդիպենք, կխոսենք «Իմ քայլը» դաշինքի, մեր թեկնածու Հայկ Մարությանի մասին, և կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ և ընտրություններ են սպասվում»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին: Վարչապետն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպես է կազմակերպվելու խորհրդարանի ազատ արձակման գործընթացը խորհրդարանի արտահերթ ընտրությունների կազմակերպման համար: Փաշինյանի խոսքով՝ ամենաուշը հաջորդ տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանկաան ընտրություններ: Անդրադառնալով վերջերս հաճախ հնչող հայտարարություններին, թե խորհրդարանը պետք է լուծարել՝ վարչապետը նշել է, որ այսօր խորհրդարանը լուծարելու մեխանիզմ գոյություն չունի: «Եվ եթե հանրությունը հստակ պնդի այդ դիրքորոշումը, այո, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք խորհրդարանի լուծարման հստակ մեխանիզմներ»,- ասել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր