00:00:00

«Մերժիր Սերժի Մհերին»․ Մալիշկայի բնակիչներն այրեցին ՀՀԿ-ական գյուղապետի լուսանկարը (տեսանյութ)

22:41, 02 սեպտեմբեր 2018

«Մերժիր Սերժի Մհերին», «Մհեր հեռացիր», «Քայլ արա մերժիր Մհերին» եւ այլ կարգախոսերով քիչ առաջ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչները բողոքի ավտոերթ իրականացրեցին դեպի գյուղապետարանի շենք։ Հիշեցնենք, որ երեկվանից Մալիշկա համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի, պահանջելով վերջինիս հրաժարականը։ Գյուղաբակները համայնքապետարանի շենքի դիմաց այրեցին գյուղապետի լուսանկարով պաստառները, մեկ անգամ եւս վանկարկելով «Մհեր հեռացիր»։ Նշենք, որ գյուղի գրեթե բոլոր բնակիչները ոտքի են կանգնել, եւ չեն ցանկանում, որ 16 տարի համայնքը ղեկավարած Մհեր Մովսիսյանը շարունակի ղեկավարել իրենց գյուղը։ Գյուղաբնակները նշում են, որ այս տարիների ընթացքում գյուղում առկա հիմնական խնդիրները որեւէ լուծում չեն ստացել։ Մալիշկա համայնքի բնակիչները, ովքեր ոտքի են կանգնել եւ պահանջում են գյուղապետի հրաժարականը, հայտարարում են, որ խաղաղ անհնազանդության ակցիաները չեն դադարեցնի այնքան ժամանակ քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել։ https://www.youtube.com/watch?v=tPKcHqSJWMM&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր