00:00:00

Մեր վերջնական նպատակն ամբողջական հայկական պետություն ունենալու երազանքն իրականություն դարձնելն է. Աշոտ Ղուլյան

20:31, 02 սեպտեմբեր 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է շատ կարևոր որոշում՝ պահպանելու հայի ինքնությունը պատմական հայկական Արցախում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային  ժողովի    նախագահ   Աշոտ  Ղուլյանը նշել է, որ    հայ   ժողովուրդը   կարողացել  է   համախմբվել   և  1988  թվականի  հայկական  ազգային  ուժերն  ուղղորդել ազատության  ու  անկախության   պայքարին: «Կարծում  եմ՝    տարեցտարի  մենք   ազգովի  պետք   է   ավելի    ամուր   լինենք,  հաստատակամ  ու  անզիջում՝  անառիկ   պահելով  մեր  սահմաններն  ու   պետականությունը: Մեր   վերջնական  նպատակը  մեծ  ու  հզոր   ամբողջական      հայկական    պետություն   ունենալու  երազանքն    իրականություն  դարձնելն    է»,- ավելացրել  է Ղուլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր