00:00:00

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ

19:54, 02 սեպտեմբեր 2018

Սիրելի ՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: 27 տարի առաջ այս օրը ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիրը և այդ օրվանից սկսվեց ազատ ու անկախ Արցախի ձևավորումը: Այս տարիներին հայկական երկրորդ հանրապետությունը բազում փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հերոսաբար հաղթահարել դրանք ու աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավարական ու զարգացող պետություն: Ես առավել քան վստահ եմ, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն այլընտրանք չունի և դրա համար արվում է ամեն բան: Յուրաքանչյուր անգամ նշելով այս տոնը՝ մենք յուրովի վերստին մեր հարգանքի տուրքն ենք մատուցում արցախյան հերոսամարտի ժամանակ արիաբար ընկած մեր քաջորդիներին ու ապրիլյան պատերազմի զոհերին: Նրանք նահատակվեցին, որպեսզի այսօրվա Արցախն ազատ ապրի: Հավերժ փառք նրանց հիշատակին: Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ Արցախի իշխանություններին մաղթում եմ նորանոր հաջողություններ պետականության կայացման ու շարունակական ամրապնդման գործում, իսկ Արցախի մեր հայրենակիցներին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր