00:00:00

Մալիշկայի բնակիչները մերժում են ՀՀԿ-ական գյուղապետին․ բողոքի ակցիա (տեսանյութ)

19:35, 02 սեպտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչները իրականացնում են բողոքի ակցիա՝ ընդդեմ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի։ Դեռ երեկվանից համայնքի բնակիչները իրականացնում են խաղաղ անհնազանդության գործողություններ։ Համայնքի այն բնակիչները, ովքեր ապրում են Երեւանում, դեռ երեկ ավտոերթով հասել են Մալիշկա համայնք։ Իսկ այսօր արդեն գյուղաբնակները հավաքվել են գյուղի սկբնամասում եւ իրականացրել իրազեկման ավտոերթ։ Համայնքի բնակիչները մյուսներին կոչ են արել վաղը, ժամը 12:00-ին հավաքվել գյուղապետարանի շենքի դիմաց, որտեղ նախատեսված է հանրահավաք, ընդդեմ՝ գործող գյուղապետի։ Բողոքի ակցիայի մասնակիցները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Մհեր Մովսիսյանը, ով 16 տարի ղեկավարում է Մալիշկա համայնքը, որեւէ դրական քայլ գյուղի համար չի արել։ Գյուղաբնակները հայտնեցին, որ հանդիպում են ունեցել նաեւ համայնքի ղեկավարի հետ, առաջարկել՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել, սակայն մերժում են ստացել, ինչն էլ պատճառ է դարձել, որ գյուղաբնակները իրենց հերթին մերժեն ՀՀԿ-ական գյուղապետին։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=pHYNucKHeRc&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=MVeqYb4YNIE&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր