Սեպտեմբերի 2-ի խորհուրդն այն է, որ մենք անցած 27 տարիների ընթացքում կարողացանք ունենալ ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն, որը մեծ նշանակություն ունի համայն հայության համար, և որով բոլորս այսօր պարծենում ենք:
Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ խորհելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
«Ուրախ եմ, որ կարողանում եմ ամեն տարի այցելել հերոսական Արցախ՝ վերհիշել այն ծանր ու օրհասական օրերն ու նորից հպարտության զգացում ապրել»,-նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կարողացավ Արցախում տարած փառահեղ հաղթանակով զարմացնել աշխարհին և ի ցույց դնել ազատ, անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը: