00:00:00

Ավտոերթ դեպի Մալիշկա․ պահանջում են գյուղապետի հրաժարականը (տեսանյութ)

04:27, 02 սեպտեմբեր 2018

Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչները պատրաստվում են վաղվանից վերսկսել բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող գյուղապետ Մհեր Մովիսյանի։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մեկը։ Գյուղաբնակները հայտարարում են, որ ակցիայի ժամանակ պահանջելու են գյուղապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը։ Գյուղաբնակների խոսքով Մովսիսյանը տեւակական ժամանակ է ղեկավարում է համայնքը, սակայն գյուղի համար որեւէ բան չի արել։ «16 տարի ինքը ղեկավարում է գյուղը, սակայն համայնքի համար որեւէ բան չի արել։ Մեր գյուղի ջուրն անգամ մեզ վրա փողով է ծախում։ Գյուղը գազաֆիկացված չէ»,- նախատեսվելիք ակցիայի մասին մեզ հետ զրույցում իրազեկեց գյուղի բնակիչներից մեկը։ Մալիշկա համայնքի բնակիչները հայտարարում են, որ մեկ մարդու նման ոտքի են կանգնելու, որպեսզի պահանջեն Մհեր Մովսիսյանի հրաժարականը, ում դեմ հարուցված քրեական գործ կա։ Գյուղաբնակները ասացին, որ համայնքի բյուջեն եւս անարդյունավետ է ծախսվել, ինչի մասին առավել մանրամասն եւ փաստերով կխոսեն բողոքի ակցիայի ժամանակ։ Ի դեպ գյուղի բնակիչներից մի քանիսը հանդիպել են Մհեր Մովսիսյանի հետ,մ առաջարկել նրան սեփական կամքով հրաժարակական  ներկայացնել։ Գյուղապետը ի պատասխան ասել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Մովսիսյանի համառությունը ավելի է զայրացրել Մալիշկայի բնակիչներին, ովքեր վաղը մեկ մարդու նման պատրաստվում են հավաքվել գյուղում եւ պահանջել գյուղապետի հրաժարականը։ Մալիշկյանի բնակիչները մեզ հայտնեցին, որ բողոքի ակցիային են միանալու նաեւ իրենց բազմաթիվ համագյուղացիներ, ովքեր ապրում են Երեւանում, Արցախում եւ ՌԴ-ում։ Ի դեպ մայրաքաղաք Երեւանից Մալիշկայի բնակիչներն արդեն ավտոերթ են իրականացրել դեպի հարազատ գյուղ, որտեղ վաղը նրանց կմիանան նաեւ մյուսները։ https://www.youtube.com/watch?v=ZSphmt3QyKw&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր