00:00:00

ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը Լիբանանում այցելել է «Ազդակ» օրաթերթի խմբագրություն

03:19, 02 սեպտեմբեր 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը Հայ դատի հանձնախմբի ընկերակցությամբ այցելել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագրություն:
Հանդիպմանը Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախին առնչվող ներքին եւ արտաքին գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների միջև իրականացվող համագործակցությանը:
Վահրամ Բալայանը կարևորել է «Ազդակ» օրաթերթի գործունեությունը, որում առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության եւ  Արցախին առնչվող իրադարձություններին  վերաբերող հրապարակումները։
Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի հրավերով այս օրերին գտնվում է Լիբանանում՝ մասնակցելու Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր