00:00:00

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին

23:48, 01 սեպտեմբեր 2018

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարաններում հանդիսավոր միտինգներով և զինվորական կարգով ազդարարվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում սեպտեմբերի 1-ին կայացել է կրթօջախի կուրսանտների, ինչպես նաև տեխնոլոգիական վաշտի ժամկետային զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Նրանց ողջունել և շնորհավորել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչները և կրթահամալիրի սպաները, հորդորել ամենայն պատասխանատվությամբ վերաբերել զինվորական մասնագիտությանը՝ ջանք ու եռանդ չխնայելով ռազմական գործի առանձնահատկությունները տիրապետելու և մրցունակ մասնագետներ դառնալու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր