00:00:00

Նախարար Աշոտ Հակոբյանը այցելել է թիվ 26 հիմնական դպրոց

21:47, 01 սեպտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց։ Նախարարը ողջունել է դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ։ Կարևորելով գիտելիքի ու դպրոցի դերը պետության զարգացման գործում` Աշոտ Հակոբյանը նշել է, որ բոլոր ժամանակներում գիտելիքն ու կրթությունը հայ ժողովրդի մեծագույն արժեքներից են եղել և շատ կարևոր է, որպեսզի ներկա սերունդը ևս գիտակցի կրթության դերը կյանքում, կատարելագործի իր գիտելիքները, դառնա այն մասնագետը, որը կկարողանա լուրջ ներդրում ունենալ պետության կայացման գործում։ Նախարարը առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ նրանց մաղթելով հաջողություն ուսման մեջ և կյանքում,  ցանկանալով, որ դպրոցական  ուսումնառության  տարիները նրանց  համար դառնան ինքնաճանաչման, աշխարհճանաչման և ինքնադրսևորման տարիներ, որպեսզի ավարտական  վերջին զանգին հետադարձ հայացք ձգելով  անցածին՝ գնահատելու և արժևորելու շատ բան ունենան։   https://www.youtube.com/watch?v=X_8kB1AdxT4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր