00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

17:12, 01 սեպտեմբեր 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դարավոր կապերի մակարդակին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն ծրագրերի իրականացման գործում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր