00:00:00

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

16:28, 01 սեպտեմբեր 2018

Օգոստոսի 31-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մհեր Մարգարյանը վերահաստատեց ՀՀ կառավարության՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության օրակարգը խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու հաստատակամությունը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ ՀՀ մշտական ներկայացուցիչ Մարգարյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումները՝ վերահաստատելով, որ Հայաստանը հանձնառու է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, եւ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը: Կարեւորվեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր