00:00:00

Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. Դեսպան Սագանելիձեն ԱԱԾ-ում էր

15:07, 01 սեպտեմբեր 2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձավ երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշեց, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձավ արդեն հաստատված ամուր համագործակցությանը եւ փաստեց, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական, ջերմ հարաբերությունները միայն նպաստում են արդյունավետ աշխատանքին՝ ընդգծելով, որ առաջիկայում պետք է արվի հնարավոր ամեն բան դրանք առավել խորացնելու եւ ամրապնդելու համար: Ամփոփելով ճանաչողական այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դեսպան Գիորգի Սագանելիձեն մեկ անգամ եւս շեշտեց, որ Վրաստանի համար Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր