00:00:00

Կաթողիկոսի օրհնությունը ԿԳ նախարարին պետք չէ. «Հրապարակ»

14:05, 01 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն տարի Գիտելիքի և դպրության օրվա նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսն իր նստավայր է հրավիրում կրթության ոլորտի աշխատողներին և օրհնում։ Ամեն տարի հանդիսավոր պայմաններում կրթության և գիտության նախարարը, համակարգի ղեկավարները, տնօրենները, մանկավարժները նոր ուսումնական տարվա շեմին ստանում են կաթողիկոսի օրհնությունը, սակայն այս տարի ԿԳՆ ղեկավար կազմը որոշել է բոյկոտել այս արարողությունը։ Մայր Աթոռից ստացված հրավերին ի պատասխան՝ ԿԳ նախարարի անունից ասվել է, որ նախարարը չի գալու, բնականաբար, հարկ չեն համարել ներկա գտնվել նաև փոխնախարարները։ Ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մանկավարժներ, ռեկտորներ և այլք։ Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, ով ներկա է գտնվել միջոցառմանը, հարցին, թե ինչու նախարարը չի մասնակցել արարողությանը, ասաց, որ իրեն հայտնի չէ։ Նախարարի՝ միջոցառմանը ներկա չգտնվելու պատճառները հայտնի չէին նաև ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանին։ Նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել Մայր Աթոռին։ Վերջինիս տեղեկատվության համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց դա նախարարից ճշտել՝ ասելով, որ մի օր առաջ նախարարը հանդիպել է վեհափառի հետ, բայց երեկվա օրհնության կարգին հարկ չի համարել ներկա գտնվել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր