00:00:00

Մուրաբայի փոխարեն՝ զեղչ. «Օրինաց երկրի» հին ավանդույթները նոր իրողություններում. «Ժամանակ»

13:23, 01 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին, բայց դրանք զարգացնելով և համապատասխանեցնելով արդի իրողություններին: Եթե նախկինում ՕԵԿ-ը ընտրողներին կաշառելու համար մուրաբա և հյութեր էր բաժանում, ապա հիմա խոստանում են ուսման վարձի զեղչ անել: Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին խոստացել են այս տարվա ուսման վարձի էական զեղչ անել, եթե նրանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՕԵԿ ցուցակին գոնե 20 ձայն ապահովեն: Թե այդ ձայների հաշվարկը ոնց է կատարվելու կամ ստուգվելու՝ հայտնի չէ: Հավանաբար, եթե ՕԵԿ-ը պարտվի, ուսանողները խոստացված զեղչը չեն ստանա, այնպես որ՝ ակադեմիայի սեփականատեր Արթուր Բաղդասարյանը ամեն դեպքում չի տուժի»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր