00:00:00

Նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում` ռուսական դրոշի ներքո. «Հրապարակ»

13:22, 31 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ժամանակ կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում։ Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում` ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ։ Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան, և ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն, մասնավորապես, ռուսների համար անցանկալի կադրերը կկարողանան բնականոն աշխատել»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր