00:00:00

Փոխնախարար՝ ոչ ադեկվատ պահվածքով. Որպես ծնողների բնակության վայր նշել է «Նորագավիթի գերեզմանոցը». «Ժողովուրդ»

13:02, 31 օգոստոս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության վայրի դիմաց գրել է «Նորագավիթի գերեզմանոց»: Ասատրյանի ծնողները տարիներ առաջ են մահացել, և նա որոշել է գերեզմանոցը ներկայացնել որպես բնակության վայր»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր