00:00:00

Բիլզերյանի հանդիպումը Փաշինյանի հետ տապալել է Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»

13:12, 30 օգոստոս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ: Ապա Լևոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը և Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ են վերադարձել, որ վարչապետի հետ հանդիպումը ձախողվել է: Արդյունքում չի կայացել նաև նախատեսված փարթին, մինչդեռ դրա կազմակերպիչները մեծ գումարներ էին ծախսել: Ի դեպ, նույն սփյուռքահայն է Բիլզերյանին ծանոթացրել Սամվել Ալեքսանյանի հետ․ «Փարվանա» ռեստորանում կայացած խնջույքից բացի՝ խումբն այցելել է նաև «Ալեքս տեքստիլի» խանութ, որտեղ նրանց հայկական տեքստիլ են նվիրել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր