00:00:00

Ինչո՞ւ է որոշել չառաջադրվել Արարատ Զուրաբյանը. «Ժամանակ»

13:00, 30 օգոստոս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով նախկինում հայտարարում էր, որ առաջադրվելու է քաղաքապետի թեկնածու և կհաղթի բոլորին, այդպես էլ չառաջադրվեց՝ հավանաբար, ավելի իրատեսորեն գնահատելով իր հնարավորությունները: Զուրաբյանը բողոքել է, որ նախկինում ինքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ԲՀԿ-ականներն ազատ են լինելու որոշել, թե ում թեկնածությունը պաշտպանեն, ում օգնեն՝ իրեն, թե ԲՀԿ պաշտոնական թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, սակայն ի վերջո հասկացել է, որ ԲՀԿ ամբողջ ռեսուրսն աշխատելու է Զոհրաբյանի համար, իսկ այդ պայմաններում ինքը խայտառակ արդյունք է արձանագրելու, ինչից խուսափելու լավագույն ձևը չառաջադրվելն էր»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր