00:00:00

Բաղդասարյանը՝ քաղաքական «ագահության» եւ Քոչարյանի մեղադրանքների մասին (տեսանյութ)

16:06, 29 օգոստոս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ Քոչարյանը քննադատել էր ՀՀԿ-ին։ «Վերլուծել եմ: Կարծում եմ նա (Սերժ Սարգսյանը) չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Ես ժամանակին հանդես եմ եկել այդ փոփոխությունների քննադատությամբ: Եվ, իհարկե, նա չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»,- ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները։ Վահրամ Բաղդասարյանի պատասխանը՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/330704024334257/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր